Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր Արթուր Բաբայանի ներկայացրած հայտը և N 004084 /760054874/ և N 004085 /1786810810/ վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Արթուր Բաբայանին (պետական հաշվառման համար՝ 80.121217) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 1 փողոց N 36 հասցեում գտնվող 24.5 քմ առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2023 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: