Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ և 42-րդ կետի և Հայաստանի Հանարապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286-Ն որոշմամբ հաստատաված հավելվածի 6-րդ գլխի 29-րդ կետի պահանջներով . Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ Նոր Հաճըն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլ տալ համայնքային սեփականություն հանդիսացող /ծածկագիր 07-048-0054-0289/ 0,00198հա բնակավայրերի նշանակության հողամասը փոխանակել քաղաքացի Ֆինջան Ֆայզոյի Ռասոյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 07-048-0054-0273/ բնակավայերի նշանակության 0.002 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի հետ:
2.Հողամասի փոխանակման պայմանագրի նոտարական վավերացման և գույքի պետական գրանցում կատարելու հետ կապված ծախսերը կկատարվի համայնքապետարանի հաշվին:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: