Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր « Արման Ավետիսյանի» ներկայացրած հայտը և N 89560027 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Արման Ավետիսյան»-ին (պետական հաշվառման համար՝ 80․01455) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի Կենտրոն թաղ․ թիվ 8 հասցեում գտնվող 32 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք․
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: