Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, « Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի <Նոր Հաճըն համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին> N 140-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` Նոր Հաճըն համայնքի ավագանու՝ 2023 թվականի մարտի 24-ի N 30-Ա որոշման կատարմամբ պայմանավորված՝
1.1 «9-2-1 Հանրակրթական ուսուցում» գործառնական ոլորտի «4637- ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2 775.5 հազար ՀՀ դրամով:
1.2 «11-1-2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդեր» գործառնական ոլորտի «4891- վարչական բյուջեի պահուստային ֆոնդ» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 2 775.5 հազար ՀՀ դրամով:
2. Որոշմամբ հաստատված NN 2, 3 և 6 հավելվածներում կատարել համապատասխան փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: