Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Հասմիկ Ժորայի Միլիտոնյան»-ի ներկայացրած հայտը և N 14324 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Հասմիկ Ժորայի Միլիտոնյան»-ին (պետական հաշվառման համար՝ 80.1017882) Կոտայքի մարզ, Նոր Հաճըն, Արգել 1-ին փող. 25-րդ շենք 42 հասցեում գտնվող, 1.3 քառակուսի մետր մակերեսով տարածքի վրա 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը այլ արտաքին գովազդ տեղադրելու համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: