Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելովՆոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Սարգիս Սարիբեկյանի» ներկայացրած հայտը և N 30848 վճարման անդորագիրը որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Սարգիս Սարիբեկյանին» (պետական հաշվառման համար՝ 273.04199) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 1 փողոց N 13 հասցեում գտնվող 48 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 1-ին - 4-րդ եռամսյակների ընթացքում իրականացնելու.
1) հանրային սննդի կազմակերպում և իրացում։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: