Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, , <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը համաձայն՝ հավելված 1-ի և 2-ի :
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային municipality.hachn.am կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1- ից ծագած հարաբերությունների վրա: