Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով մասնագիտական առաջարկությունը` որոշում եմ.
1.Ուսուցչի օրվան նվիրված համայնքային միջոցառման կազմակերպման և անցկացման համար հատկացնել համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման 08.2.4. <Այլ մշակութային կազմակերպություններ> հատվածի տնտեսագիտական դասակարգման 4269 <Հատուկ նպատակային այլ նյութեր> հոդվածից՝ 412602.05 դրամ:
2. Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ. Ս.Բադալյանին ապահովել ֆինանսավորումը` ըստ հաստատված նախահաշվի:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ՝ Գ. Կարապետյանի վրա:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: