Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով,ՆորՀաճնհամայնքիավագանին որոշումէ.
1. Նոր Հաճն համայնքի ավագանու 2010 թվականի ապրիլի 29-ի «Նոր Հաճընի քաղաքապետարանի <<Հաճըն ջուր>> փակ բաժնետիրկան ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու համայնքի ղեկավարի որոշումը և կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին » 21-Ն որոշման վերնագրում, որոշման մեջ և հավելվածում «Նոր Հաճընի քաղաքապետարանի<<Հաճըն Ջուր>» բառերը փոխարինել «Նոր Հաճնի համայնքապետարանի << Հաճն ջուր>>» բառերով:
2. Նոր Հաճնի համայնքապետարանի <<Հաճն ջուր>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Կարեն Ադամյանին հանձնարարել՝
1) դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ սույն որոշման փոփոխությունները գրանցելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: