Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 117-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Գայանե Գրիգորյանի»-ի ներկայացրած հայտը և N 105841283 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Գայանե Գրիգորյան»-ին (պետական հաշվառման համար՝ № 80"1176847) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղի 1-ին փողոց թիվ 5-2 հասցեում գտնվող, 60 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: