|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունվարի 2023 թվականի N 06_Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԹԻՎ 1 ՄԱՆԱԿԱՊԱՐՏԵԶԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Աղբյուրակի փողոցի 30 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն ((կադ. ծածկագիր՝ 07-048-0065-0056)անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ 2. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։ 3. Հանձնարարել Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել որոշման կատարումը։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -16 ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԵԾՈՅԱՆ ԳՈՌ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.27 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|