Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, « Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի28-ի «ՆորՀաճըն համայնքի 2023 թվականի բյուջենհաստատելումասին» N 140-Նորոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` Նոր Հաճըն համայնքի ավագանու՝ 2023 թվականի փետրվարի 24-ի N 19-Ա և N 20-Ա որոշումների կատարմամբ պայմանավորված՝ 1.1 «8-6-1 Հանգիստ մշակույթ և կրոն» գործառնական ոլորտի «4639-այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 500.0 հազար ՀՀ դրամով: 1.2 «7-6-1 Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» գործառնական ոլորտի «5511-Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 8500.0 հազար ՀՀ դրամով: 1.3 «11-1-2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդեր» գործառնական ոլորտի «4891- վարչական բյուջեի պահուստային ֆոնդ» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 9000.0 հազար ՀՀ դրամով:
2. Որոշմամբ հաստատված N 2, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ համաձայն N2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: