Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի Նոր Հաճըն ավագանին որոշում է.
1.Սահամանել Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի տեղական վճարների դրույքաչափերը և աղբահանության տեղական վճարի դրույքաչափը ըստ խմբերի ` համաձայն հավելված 1- ի:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային municipality.hachn.am կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1- ից ծագած հարաբերությունների վրա: