Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր Առաքել Բրուտյանի ներկայացրած հայտը և N 22953, 22952 վճարման անդորրագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Առաքել Բրուտյանին » (վկայական N 01Ա085121) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գայի 1 հասցեում գտնվող 72 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: