Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներով` Նոր Հաճըն համայնքի ավագանին` որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 26-ի առաջին նստաշրջանի հերթական թիվ 4 նիստի հետևյալ օրակարգը.
1. Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի 1- ին եռամսյակի կատարման մասին
2. <<Արգելի մանակապարտեզ ՆՈՒՀ>> համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին
3 .<<Նոր Գեղիի թիվ 3 մանակապարտեզ ՆՈՒՀ>> համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին
4. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 117-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
6. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 108-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
7. Նոր Հաճըն համայնքի սուբվենցիայի ծրագրային հայտերին հավանություն տալու մասին
8. Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղի խմելու ջրի ցանցը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին
9. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
10. Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: