Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N122-Ն որոշման N1 հավելվածի 4-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Խորեն Ղազարյանի ներկայացրած հայտը և վճարման հանձնարարագիրը, N8863 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն՝ անհատ ձեռնարկատեր Խորեն Ղազարյանին (պետական հաշվառման համար՝ 42․1078656) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ․Թևոսյան փողոցի թիվ 223 հասցեում գտնվող հիմնական շինության տարածքում 2023 թվականի ընթացքում իրականացնելու հեղուկ վառելիքի վաճառք 24։00-ից հետո։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: