Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի՝ որոշում եմ.
1. Ժաննա Մերուժանի Շահվերդյանին սեփականության իրավունքով պատկանող 07-066-0006-0006 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.057 հա մակերեսով այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: