Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի և 35- րդ հոդվածի 11- րդ կետի ,«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարի առաջարկությունը է՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1. Հիմնադրել Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Կանաչապատման և բարեկարգման » համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Կանաչապատման և բարեկարգման » համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
3. Նշանակել Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ««Կանաչապատման և բարեկարգման » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար :
4. Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Կանաչապատման և բարեկարգման » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել՝
1) դիմել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Հայսատանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ««Կանաչապատման և բարեկարգման » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գրանցելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: