Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ՝ Նոր Հաճըն համայնքի << Նոր Հաճընի համայնքապետարանի մշակույթի տուն >> ՀՈԱԿ- ի, Մրգաշեն գյուղի մշակույթի տան, Քանաքեռավան գյուղի մշակույթի տան,Արգել գյուղի մշակույթի տան, Քարաշամբ գյուղի մշակույթի տան, Գետամեջ գյուղի մշակույթի տան սենյակները վարձակալության իրավունքով հանձնելու առաջարկին:
2. Սահմանել տարածքների վարձակալության արժեքը 1 քմ-ի դիմաց 400 դրամ (յուրաքանչյուր ամսվա համար):
3. Առաջարկել համայնքի ղեկավարին կնքել տարածքների վարձակալության պայմանագրեր՝ համաձայն զբաղեցրած քառակուսիների: