Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետիպահանջներով` Նոր Հաճն համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչելՆոր Հաճն համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 19-ի «2020 թվականիՆոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների թվաքանակի, հաստիքացուցակի ևպաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին» N 11-Աորոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: