Ղեկավարվելով <Գույքահարկի մասին> օրենքի 11-րդ հոդվածի 1-ինմասի պահանջներով Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1.2022 թվականի համար բնակֆոնդի շինությունների գույքահարկից ազատել հետևյալ կատեգորիայի հարկատուներին`
ա.Զոհված Ազատամարտիկների ընտանիքներին,
բ.Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների ընտանիքներին,
գ.Աֆղանստանի պատերազմի մասնակիցների ընտանիքներին,
դ.Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ խեղված, հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին,
ե. 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: