Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, , <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում 2024 թվականի համար սահմանել տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային municipality.hachn.am կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |