Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 43-Լ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԹԵՂԵՆԻՔ, ՔԱՐԱՇԱՄԲԻ, ԱՐԳԵԼԻ, ՆՈՐ ԳԵՂԻԻ, ՔԱՆՔԵՌԱՎԱՆԻ,ՄՐԳԱՇԵՆԻ , ԱՐՏԱՄԵՏԻ, ԳԵՏԱՄԵՋԻ ՀԱՄՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 17-րդ հոդվածի 1-ին մասին «<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի Նոր Հաճըն համայնքի ավագանին`որոշում է.

1.     Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:

2.    Հաստատել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2.1 Դադարեցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի (հաշվառման համարը 03301132) գործունեությունը և հանել հաշվառումից:

3.  Ուժը կորցրած ճանաչել Նոր Հաճընի համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 25- ի  (Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին)  թիվ 36 որոշումը:

4. 2021 թվականի դեկտեմբերի 28-ից դադարեցնել`

4.1 «ՀՀ  Կոտայքի մարզի Թեղենիքի համայնքապետարանի աշխատակազմ»

4.2.«ՀՀ  Կոտայքի մարզի Քարաշամբի համայնքապետարանի աշխատակազմ»             

4.3.«ՀՀ Կոտայքի մարզի Արգելի համայնքապետարանի աշխատակազմ»

4.4.«ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի համայնքապետարանի աշխատակազմ»

4.5.«ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջի համայնքապետարանի աշխատակազմ>>

4.6«ՀՀ Կոտայքի մարզիՆոր Արտամետի համայնքապետարանի աշխատակազմ>>

4.7«ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշենի համայնքապետարանի աշխատակազմ>>

4.8«ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանի համայնքապետարանի աշխատակազմ>>ի աշխատակազմ»  հիմնարկների գործունեությունը։

5. Առաջարկել Նոր Հաճընի համայնքի ղեկավարին` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը օրենքով սահմանված ժամկետում, սահմանված կարգով ներկայացնել հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմին:

6.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner