Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մրգաշեն գյուղի բնակիչներ՝ Մխիթար Մուշեղի, Մուշեղ Մխիթարի, Նազելի Մխիթարի Մխիթարյանների և Սիրամարգ Սարիբեկի Սիմոնյանի դիմումը Նոր Հաճընհամայնքի ավագանին որոշում է. 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանը /սեփականության իրավունքի վկայական 06122019-07-0143, ծածկագիր 07-046-0047-0013-001-002/ 50.93քմ մակերեսով անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրել Մխիթարյանների ընտանիքին հետևյալ կազմով՝ Մխիթար Մուշեղի, Մուշեղ Մխիթարի, Նազելի Մխիթարի Մխիթարյաններին և Սիրամարգ Սարիբեկի Սիմոնյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |