Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով 2021թ դեկտեմբերի 01-ին Գրադարակի Կրթամշակութային ՀԿ իև Մրգաշենի համայնքապետարանի միջև կնքված պայմանագրի 2.4.10 կետը, ինչպես նաև <<Գրադարակ կրթամշակութային>> ՀԿ տնօրեն և համահիմնադիր Ա.Զեյնալյանի 2023 թվականի հուլիսի 04-ի գրությունը՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Գրադարակ կրթամշակութային ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի գրասենյակի համագործակցության արդյունքում Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղում <<Գրադարակ Գրադարան>> ներդրված ծրագիրը ավարտին հասցնելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել կապիտալ դրամաշնորհ 8 449 359 ՀՀ դրամի չափով, որը կազմակերպությունը պետք է օգտագործի պայմանագրով նշված աշխատանքները իրականացնելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |