Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1/փ- 477 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումիՆոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Գարիկ Գարեգինի Ղազարյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Գարիկ Գարեգինի Ղազարյանի սեփականություն հանդիսացող 07-064-0386-0054 կադաստրային ծածկագրի 0,06669 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |