Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր Պավել Բաղդասարովի ներկայացրած հայտը և N 76511131 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Պավել Բաղդասարովին (պետական հաշվառման համար՝ 80.947863) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ․Թևոսյանփ. թիվ 233 հասցեում գտնվող, 35,2 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2023 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: