Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 28 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 05-ի N 35-Ա որոշումը, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 11․ Ստեղծել Նոր Հաճըն համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝
1)Գագիկ Մաթևոսյան կուսակցությունների դաշինք խմբակցություն,
2)Վարդան Պապյան կուսակցությունների դաշինք խմբակցություն
2)Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցություն
2․ Հանձնարարել ավագանու խմբակցություններին Նոր Հաճըն համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը և կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները և ազգանունները։ |