Ղեկավարվելով<<Քաղաքաշինության մասին>>օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , <<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2021թ․ դեկտեմբերի 16-ի թիվ 1/փ-363 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի ՆորՀաճընհամայնքի ավագանինորոշումէ ․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությունը, բավարարել քաղաքացի Տարոն Մանվելի Բաբայանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Տարոն Մանվելի Բաբայանի սեփականություն հանդիսացող 07-064-0396-0018 կադաստրային ծածկագրի 0,44014 հա մակերեսով հողամասից 0,29752 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերինպատակային նշանակության հասրակական կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |