Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հաշվի առնելով Նոր Հաճըն համայնքի ղեկավարի առաջարկությունը, .Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1․ Նոր Հաճնի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N 49 Ա որշոման հավելվածի հաստիքների քաղաքական բաժնի <<Համայնքի ղեկավար>> բառերը փոխարինել <<Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ>>բառերով:
2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Հասմիկ Զարզանդի Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |