Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 34 –րդ հոդվածի պահանջներով,Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճն համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «<Նոր Հաճնի համայնքապետարանի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 51- Ա որոշման վերնագրում, որոշման միջև հավելվածում «Նոր Հաճնի համայնքապետարան» բառերը փոխարինել «Նոր Հաճընի համայնքապետարան» բառերով:
2. «Նոր Հաճընի համայնքապետարանի մանկապարտեզ» համայնքային ոչառևտրային կազմակերպության տնօրեն Էլմիրա Մխիթարյանին հանձնարարել՝
1) դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝սույն որոշման փոփոխությունները գրանցելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |