Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Հայաստանյանց Առաքելական Ս. Եկեղեցի Կոտայքի Թեմի 2023 թվականի հունվարի 13-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ մարզի խիստ կարիքավոր ընտաիքներին ֆինանսական և սննդամթերքների տեսքով օգնություն կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 500000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ մարզի խիստ կարիքավոր ընտաիքներին ֆինանսական և սննդամթերքների տեսքով օգնություն կազմակերպելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |