Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել, որ.
1) Նոր Հաճըն համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2024 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքների անդամներ,
2) Նոր Հաըճն համայնքի ենթակայության արտադպրոցական (արվեստի դպրոց) և նախադպրոցական հաստատությոնների ծառայությունից օգտվողների համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝
ա. զոհված զինծառայողի երեխա է,
բ. ծնողազուրկ երեխա է,
գ. հաշմանդամ երեխա է,
դ. 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխա է
3) Նոր Հաըճն համայնքի ենթակայության արտադպրոցական (արվեստի դպրոց) և նախադպրոցական հաստատությոնների ծառայությունից օգտվողների համար 2023 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50% դրույքաչափի կիրառմամբ, եթե՝
ա. Չորս և ավելի երեխա ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքի երեխա է
բ.Արցախյան պատերազմում և դրանից հետո զինվորական պարտականությունները կատարելու, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացածի երեխա է
դ. ՀՀ սահմանային առաջնագծում ծառայող զինծառայողի ընտանիքի երեխա է
ե.Արցախից տեղահանված ընտանիքի երեխա է
4) Արվեստի դպրոցի միաժամանակյա երկու տարբեր բաժիններում սովորող երեխաների համար սահմանել ցածր վարձավճարով բաժնի ուսման վարձի 50% զեղչ:
5) նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող մեկ ընտանիքից երկու և ավելի սովորողի դեպքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանել 50% զեղչ:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ Նոր Հաճըն համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվող ընտանիքի անդամի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները,
2) 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ Նոր Հաճըն համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |