Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)միջազգային կազմակերպության կողմից իրականացվող <<Արարատ, Արագածոտն, Արմավիր և Կոտայք մարզերի գյուղական համայնքների բնականոն կյանքի վերականգնում դիմակայունության ամրապնդման միջոցով>> ծրագրի շրջանակներում Նոր Հաճըն համայնքի Արգել բնակավայրի ամբուլատորայի առաջին հարկի բարեկարգման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքների համար հատկացնել համաֆինանսավորում 8 500 000 ՀՀ դրամի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |