Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով <<Դեպի Առաջ >> ԲՀԿ նախագահ Ս.Ամիրյանի 2023 թվականի ապրիլի 17-ի գրությունը՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Փարոս հիմնադրամի կողմից հիմնադրված <<Դեպի Առաջ>> Բարեգործական ՀԿ-ի ծրագրի շրջանակներում Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղիի Կառլեն Հրանտի Առաքելյանի անվան մանկապարտեզի տանիքի ամբողջական վերանորոգմանը, որի իրականացման համար համայնքի բյուջեից հատկացնել համաֆինանսավորում 3 000 000 ՀՀ դրամի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |