Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 70-րդ հոդվածի 2- րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագիրը` Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճըն համայնքի ավագանու մեկ հերթական նստաշրջանի ընթացքում նիստերից և քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայության հիմքով ՝ ավագանու անդամ Վարդան Պապյանի լիազորությունները համարել դադարեցված: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |