ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՆՈՐ ԳԵՂԻ, ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ, ՄՐԳԱՇԵՆԻ , ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ, ԳԵՏԱՄԵՋԻ, ԱՐԳԵԼԻ, ՔԱՐԱՇԱՄԲԻ ԵՎ ԹԵՂԵՆԻՔԻ ԳՅՈՒՂԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի ծառայողական 1 մեքենային տրամադրվող վառելանյութի (տրանսպորտային նյութ) չափաքանակ՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար 15 լիտր բենզին և 2 մեքենաների յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար՝ 10 լիտր, Նոր Գեղի, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ, Գետամեջի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք գյուղերի վարչական ղեկավարներին տրամադրվող վառելանյութի (տրանսպորտային նյութ) չափաքանակը՝ ամսական 150-ական լիտր բենզին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |