Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և համաձայն սեփականատիրոջ դիմումիՆոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1․ Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Համբարձումի Բարսեղյանին պատկանող 07-048-0093-0045 կադաստրային ծածկագրի 0,16 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության համալիր կառուցելու նպատակով:
|