Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և համաձայն սեփականատիրոջ դիմումիՆոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Արտավազդի Թորոսյանին պատկանող 07-066-0302-0323 կադաստրային ծածկագրի 0.70395 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ |