Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և համաձայն սեփականատիրոջ դիմումի ՆորՀաճընհամայնքիավագանինորոշումէ 1․ Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Հակոբ Պողոսի Պոխիկյանին պատկանող 07-064-0342-0016 կադաստրային ծածկագրի 0,1 հա գյուղատնտեսական նշանակության խաղող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով։ |