Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1/փ-479 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի .Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացիներ Համլետ Անտոնի Շաղոյանի, Սոնյա Եզնիկի Մարգարյանի և Գագիկ Ռուբիկի Գրիգորյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Համլետ Անտոնի Շաղոյանի, Սոնյա Եզնիկի Մարգարյանի և Գագիկ Ռուբիկի Գրիգորյանի համատեղ սեփականություն հանդիսացող 07-064-0248-0014 կադաստրային ծածկագրի 0,17207 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |