Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի մարտի 19-ի N 19032025-07-0135 վկայական) Նոր Հաճըն համայնքի, Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոց 4-րդ նրբանցք 26 հասցեում գտնվող 53,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,00536հա մակերեսով, 07-048-0054-0049 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մարիամ Սարգսի Գալստյանին: 2.Ընդունել ի գիտություն, որ` 1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1)ավտոտնակի մեկ քառակուսի մետրի համար` 1969 (հազար իննը հարյուր վաթսունինը) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4442 (չորս հազար չորս հարյուր քառասուներկու) դրամ: 4. Մարիամ Սարգսի Գալստյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին` 105540 (հարյուր հինգ հազար հինգ հարյուր քառասուն) դրամ` ավտոտնակի գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 238100 ( երկու հարյուր երեսունութ հազար հարյուր) դրամ՝ հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մարիամ Սարգսի Գալստյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիամ Սարգսի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: