Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20 -Ն որոշման, անհատ ձեռնարկատեր «Մելանյա Գաբրիելյանի» ներկայացրած հայտը և N 4007վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Մելանյա Գաբրիելյանի» (պետական հաշվառման համար՝ 80.00707) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղի 1-ին փողոցի թիվ 23/1 հասցեում գտնվող 47 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի եկրորդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: