Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստատված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Ելիզավետա Տիգրանի Ծատուրյանի դիմումը, որոշում եմ․
1. Քաղաքացի Ելիզավետա Տիգրանի Ծատուրյանի սեփականություն հանդիսացող 07-064-0283-0137 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,05481 հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ արոտավայր հողամաս/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 0,05481 հա արոտավայր հողամասի համար 548,1 քմ x 4421,55 դրամ = 2423460 դրամ / երկու միլիոն չորս հարյուր քսաներեք հազար չորս հարյուր վաթսւն/ դրամ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։