Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1004-Ն որոշմամբ, հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքում գտնվող բնակելի տունը և ծածկոցը կառուցվել են 1995 թվականին, որի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել՝ հիմք ընդունելով Սվետլանա Օնիկի Մարտիրոսյանի դիմումը՝ (ծնված՝ 01.07.1961 թ.) որոշում եմ՝
1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքի, Պարգևաշեն 3-րդ թաղամասի, 1-ին փողոցի, թիվ 82/1 հասցեի բնակելի տան և ծածկոցի, դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 231.8 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ Սվետլանա Օնիկի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.02318 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 68.65 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան և 14.94 քառակուսի մետր մակերեսով ծածկի նկատմամբ։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սվետլանա Օնիկի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: