Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920 Ն որոշմամբ, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքի բնակիչներ Տարոն Անուշավանի Հովսեփյանի,Նելլի Մխիթարի Վարդանյանի, Նաիրա Ժիրայրի Մարտիրոսյանի, Նարեկ Սամվելի Ալոյան դիմումները, ինչպես նաև մասնագիտական եզրակացությունները որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի 2024 թվականի բյուջեից վերադարձնել Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքի Չարենցի փողոց, շենք 7, բնակարան 23 հասցեի բնակիչ Տարոն Անուշավանի Հովսեփյանին 39 375 ՀՀ դրամ, Տոռոզյան փողոց, շենք 8 բնակարան 7 հասցեի բնակչուհի Նելլի Մխիթարի Վարդանյանին 12 600 ՀՀ դրամ, Չարենցի փողոց շենք 21, բնակարան 33 հասցեի բնակչուհի Նաիրա Ժիրայրի Մարտիրոսյանին 10336 ՀՀ դրամ, Ազատամարտիկների փողոց, շենք 1, բնակարան 328 հասցեի բնակիչ Նարեկ Սամվելի Ալոյանին 7899 ՀՀ դրամ, փոխադրամիջոցի մասով առաջացած գերավճարները:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին ապահովել վճարումը:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանին գույքահարկի բազայում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: