Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի հունիսի 10-ի N10062024-07-0255 վկայական) Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի ՈՒսանողական փողոց 68/2 հասցեում գտնվող 57,9քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 07-048-0059-0100 կադաստրային ծածկագրով 0.02592 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Կիմիկ Դավիթի Դավթյանին: 2.Ընդունել իգիտություն, որ` 1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1) անասնաշենքի մեկ քառակուսի մետրի համար` 3938 ( երեք հազար ինը հարյուր երեսունութ ) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4442 (չորս հազար չորս հարյուր քառասուներկու) դրամ: 4. Կիմիկ Դավիթի Դավթյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին` 228010 (երկու հարյուր քսանութ հազար տաս) դրամ` շինությունների գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 1151370 (մեկ միլիոն հիսունմեկ հազար երեք հարյուր յոթանասուն) դրամ՝ հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կիմիկ Դավիթի Դավթյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուսլան Սլավիկի Բաբասյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: