Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի <<Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչներ սահմանելու մասին>> N 550-Ն որոշման պահանջները Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1․Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը և հավանություն տալ Նոր Հաճըն համայնքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, կառավարության կողմից սահմանված պահանջներով և գներով օտարելուն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |