Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1-ին հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Սարիկ Բալայան»-ի ներկայացրած հայտը և N 19861 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Սարիկ Բալայան»-ին (պետական հաշվառման համար՝ 80.01969) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի փ. 23 հասցեում գտնվող 24,5 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1)հանրային սննդի կազմակերպում և իրացում.
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: