Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և համաձայն սեփականատիրոջ դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1.Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Ռուբեն Արտոյի Ալիբաբայանին պատկանող 07-048-0254-0052 կադաստրային ծածկագրի 0,6136 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` ջերմոցային համալիր կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից |